Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 հուլիսի 2024 թ.

ԱՃՈՒՐԴԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով     Հայաստանի     Հանրապետության     Հողային    օրենսգրքի  63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 14-ի N 89-Ա որոշումը, Մեծամոր համայնքի ղեկավարի /աճուրդի կազմակերպիչ/ 2024 թվականի հունիսի 17-ի «Աճուրդ կազմակերպելու մասին» N 1893-Ա որոշումը և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի հուլիսի 18-ի  թիվ 1 և 2 արձանագրությունները 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.  Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,0055 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:

2.  Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 40/4 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 0,0055 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0033-0174/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված  Սենիկ Հովսեփի Հակոբյանին՝ 300 000 /երեք հարյուր  հազար/ ՀՀ դրամ արժեքով:

3. Սենիկ Հովսեփի Հակոբյանի կողմից վճարված 150 000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ  դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:

4. Սենիկ Հովսեփի Հակոբյանի  հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner