Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով 2025 թվականի հունվարի 15-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Տալ նախնական համաձայնություն Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 5-րդ փողոց 2/22 հասցեում «Էլիտ Վուդ» ՍՊԸ-ի կողմից հասարակական նշանակության շինություններ կառուցման աշխատանքներին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |