Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



08 հունվարի 2025 թ.

ԱՐՄԵՆԱԿ ԶՈՀՐԱԲԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2854-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Արմենակ Զոհրաբի Միրզոյանի դիմումը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնք Մրգաշատ բնակավայրի 11-րդ փողոց, 9-րդ փակուղի 4-րդ բնակելի տան հասցեի բնակիչ Արմենակ Զոհրաբի Միրզոյանի /ծնված 27.04.1966թ․/, Անուշ Հուրնիկի Պետրոսյանի  /ծնված 25.02.1967թ./, Արմինե Արմենակի Միրզոյանի / ծնված 30․11․1988թ․/ և Արթուր Արմենակի Միրզոյանի /ծնված 08.12.1989թ./ սեփականության իրավունքով պատկանող /04-067-0175-0014/  կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2016 թվականին ինքնակամ կառուցված 36.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2011 թվականին ինքնակամ կառուցված 15.4 քմ  մակերեսով ավտոտնակը, 2016 թվականին ինքնակամ կառուցված 17.9 քմ մակերեսով ծածկը  համաձայն «Ջեմա Վարդանյան Նորայրի» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի ծածկագիր 2023U3ATU9 ։

2․ Բնակելի տուն ՝ 36.2  x 0.1209 x 10000 = 43770 /քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ

   Ավտոտնակ՝  15.4  x 0.1209 x 6000 = 11180 /տասնմեկ հազար մեկ հարյուր ութսուն/ ՀՀ դրամ

    Ծածկ՝           17.9  x 0.1209 x 6000 = 12990 /տասներկու հազար իննը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 67940 /վաթսունյոթ հազար իննը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ 

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4 Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի «Արմենակ Զոհրաբի Միրզոյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին» N 2854-Ա որոշումը:

5 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում   Արմենակ Զոհրաբի Միրզոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝2bdb621a-6fd6-4f7a-8128-d45ede9434ff



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner