Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Վազգեն Համբարձումի Աբրահամյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Վազգեն Համբարձումի Աբրահամյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04067QM29P64, կադ. ծածկագիր՝ 04-067-0002-0006/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Մրգաշատ բնակավայր, Նոր գյուղատեղ թաղամասի 13-րդ փողոց, 12 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Համբարձումի Աբրահամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: