Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով և հիմք ընդունելով Արամ Ռաֆիկի Մկրտչյանի լիազորված անձ՝ Ակնալիճ բնակավայրի բնակիչ՝ Հրաչիկ Միշայի Հովսեփյանի 2022 թվականի հուլիսի 1-ի դիմումը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում Արամ Ռաֆիկի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 1,719 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության և Այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասից /սեփ․ վկայական N 27062022-04-0062, ծածկագիր 04-004-0170-0023/ 0,37795 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության , ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասի՝ ջերմոց և անասնաշենք կառուցելու համար :
2 . Փոփոխված 0,37795 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |