Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Ժորա Ատոմի Հովհաննիսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 4-րդ փողոց, 17 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,14237 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1957 թվականին կառուցված 87,60 ք/մ բնակելի տան, 1957 թվականին կառուցված 34,10 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1957 թվականին կառուցված 27,40 ք/մ օժանդակ շինության, 1957 թվականին կառուցված 14,60 ք/մ հացատան, 1957 թվականին կառուցված 4,50 ք/մ օժանդակ շինության նկատմամբ Ժորա Ատոմի Հովհաննիսյանի / ծնված 21․04․1999թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ժորա Ատոմի Հովհաննիսյանի / ծնված 21․04․1999թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 4-րդ փողոց, 17 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,14237 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1957 թվականին կառուցված 87,60 ք/մ բնակելի տան, 1957 թվականին կառուցված 34,10 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ /, 1957 թվականին կառուցված 27,40 ք/մ օժանդակ շինության, 1957 թվականին կառուցված 14,60 ք/մ հացատան, 1957 թվականին կառուցված 4,50 ք/մ օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,01237 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0130-0015/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ժորա Ատոմի Հովհաննիսյանին / ծնված 21․04․1999թ․/։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ժորա Ատոմի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։