Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների 2025 թվականի փետրվարի 13-ին կազմված արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․«ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ըներության նկատմամբ հարուցել վարչական վարույթ։
2․ Մեծամորի համայնքապետարանի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող» հանձնաժողովի նախագահին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Ս․Գալստյանին, հանձնարարել «ԷՍ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության տնօրեն Դ․Կարապետյանին /կամ ներկայացուցչին/ 2025 թվականի փետրվարի 28-ին ժամը 12։00-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարան՝ վարչական վարույթի քննության։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։