Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 18072022-04-0051) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 35 շենքի 35 բնակարան հասցեի 64,6 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Ծովինար Հովսեփի Զաքյանին, Մարինե Ռաֆիկի Զաքյանին, Հովսեփ Մանուկի Սարգսյանին, Մերի Հովսեփի Սարգսյանին, Ծովինար Հովսեփի Սարգսյանին, Հերիմինե Հովսեփի Սարգսյանին և Սարգիս Հովսեփի Սարգսյանին՝ հավասար բաժնային իրավունքով :
2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |