Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ և 12-րդ կետերով. 1.Հաստատել Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը ՝համաձայն հավելված 1-ի։
2․Հաստատել Մեծամոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ավագանու 2011 թվականի ապրիլի 26-ի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու մասին» N 16-Ա որոշումը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: |