Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Արմեն Համբարձումի Նիկոլյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Արմեն Համբարձումի Նիկոլյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04003NDYGDS5, կադ. ծածկագիր՝ 04-003-0005-0001/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մեծամոր քաղաք, 3-րդ թաղամաս, 10/30 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Համբարձումի Նիկոլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։