Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Վիկտորյա Ղազարյանի լիազորված անձ հանդիսացող Շահեն Ղազարյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ Վիկտորյա Վալոդյայի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-031-0208-0004/ 0,26 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում փոփոխություն չկատարել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիկտորյա Ղազարյանի լիազորված անձ հանդիսացող Շահեն Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։