Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի թիվ 151 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը և Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչ Արշակ Արզումանանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի բնակիչներ Արա Սուրենի Արզումանյանին, Արշակ Սուրենի Արզումանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-020-0102-0002/ 0,4051 հա հողամասի բարձրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի խաղողի այգին փոխադրել ցածրարժեք հողատեսքի՝ որպես վարելահող։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արշակ Արզումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։