Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 112
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի   Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի  15-րդ  կետով և  հիմք ընդունելով  Վոլոդյա Մանուկյանի   2022 թվականի մարտի 9 -ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.  Մեծամոր համայնքի Մրգաշատ գյուղում   Վոլոդյա Վաչագանի Մանուկյանին   սեփականության իրավունքով պատկանող 0,5588 հա  գյուղատնտեսական նպատակային նշանակության  և վարելահող գործառնական նշանակության հողամասից /սեփ վկայական  N 03082021-04-0054, կադ․ ծածկագիր ZHT3WBCWMYWW/ 0,1702 հահողամասի  նպատակային և  գործառնական  նշանակությունները    փոխադրել  արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտներ նպատակային նշանակության և արդյունաբերական  օբյեկտներ գործառնական նշանակության  հողամասի ՝    մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով  ձկնաբուծական արհեստական լճակ  կառուցելու   համար:

2.Համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողերի հաշվեկշիռներում կատարել համապատասխան փոփոխություն։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner