Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի բնակիչ Միհրան Գրիգորյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Հայկավան բնակավայրի բնակիչ Միհրան Գարեգինի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր 04-057-0136-0016/ 0,13 հա հողամասի ցածրարժեք հողատեսք՝ 3-րդ կարգի վարելահողը փոխադրել բարձրարժեք բազմամյա տնկարկի՝ որպես պտղատու այգի (ծիրանենի-կորիզավոր)։
2․ 2024 թվականի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Միհրան Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։