Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սիսակ Ֆրունզեի Թովմասյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Բերքաշատ բնակավայրի 8-րդ փողոց, 4 հասցեում գտնվող Սիսակ Ֆրունզեի Թովմասյանին / ծնված՝ 09․11․1968թ․ /, Էլմիրա Կարապետի Արևյանին / ծնված 06․05․1972թ․/ , ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող /04-032-0015-0010 / կադաստրային ծածկագրով բնակավայրի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասում 2007 թվականին ինքնակամ կառուցված 136,0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 2007 թվականին ինքնակամ կառուցված 14.7 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը, 2007 թվականին ինքնակամ կառուցված 57,9 քմ արտաքին մակերեսով նկուղը, 2007 թվականին ինքնակամ կառուցված 13,4 քմ արտաքին մակերեսով աստիճանները համաձայն «Լևոն Ստեփանյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023HBBFK7։
2. Բնակելի տուն՝ 136,0 x 0,0743 x 10000 = 101050 / մեկ հարյուր մեկ հազար հիսուն / ՀՀ դրամ
Բաց պատշգամբ՝ 14,7 x 0,0743 x 10000 = 10930 / տաս հազար իննը հարյուր երեսուն / ՀՀ դրամ
Նկուղ՝ 57,9 x 0,0743 x 10000 = 43020 / քառասուներեք հազար քսան / ՀՀ դրամ
Աստիճաններ՝ 13,4 x 0,0743 x 10000 = 9960 / իննը հազար իննը հարյուր վաթսուն / ՀՀ դրամ
1) Վճարման ենթակա գումարը կազմում է 164960 / մեկ հարյուր վաթսունչորս հազար իննը հարյուր վաթսուն / ՀՀ դրամ
3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։