Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 փետրվարի 2025 թ.

ԲԱԼԱՍԱՆ ԱՂԱՍՈՒ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, 57-րդ հոդվածի   2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Բալասան Աղասու Վարդևանյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Վարդանաշեն բնակավայրի, 6-րդ փողոց, 1-ին հասցեում գտնվող Բալասան Աղասու Վարդևանյանի /ծնված 17․05․1958թ․/  սեփականության  իրավունքով պատկանող /04-090-0007-0012/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված 75,2 քմ արտաքին մակերեսով տնակ  / ծածկը / և նկուղը, 2017 թվականին ինքնակամ կառուցված նկուղը 30,4  քմ արտաքին  մակերեսով նկուղը,   համաձայն «Արա Պետրոսյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի՝ ծածկագիր 2023NTKDCX։

2. Տնակ  / ծածկը / և նկուղ  ՝ 75,2 x 0,1028 x 10000 = 77310 /յոթանասունյոթ հազար երեք հարյուր տաս / ՀՀ դրամ

Նկուղ՝   30,4 x 0,1028 x 6000 = 18760 / տասնութ հազար յոթ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 96070 / իննսունվեց հազար յոթանասուն / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ 2021 թվականին ինքնակամ կառուցված 45,2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և օժանդակ շինությունը,  2013 թվականին ինքնակամ կառուցված  94,1 քմ արտաքին մակերեսով անասնագոմը և 2017 թվականին ինքնակամ կառուցված  20,9 քմ  մակերեսով ծածկը համարել որպես ինքնակամ կառուցված շինություններ։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բալասան Աղասու Վարդևանյանի  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝7516ade4-4c9f-4688-91ab-044314298e14



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner