Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Անահիտ Հայկազի Ալեքսանյանի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Մեծամոր համայնքի Արևիկ բնակավայրում Անահիտ Հայկազի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր 04027HLTF5X4, կադ. ծածկագիր՝ 04-027-0042-0008/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Արևիկ բնակավայր, 28-րդ փողոց, 1-ին նրբանցք, 7 բնակելի տուն:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Հայկազի Ալեքսանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։