Ղեկավարվելով Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով ,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրի հողերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թականի հունիսի 1 թիվ 76 դրական եզրակացությունը, և հիմք ընդունելով «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1.«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 04-063-0109-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող գյուղատնտեսական նշանակության 1,0289 հա վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակության:
2.Առաջարկել «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ 7121680( յոթ միլիոն հարյուր քսանմեկ հազար վեզ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3.Առաջարկել համայնքի ղեկավարին ՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքային հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքային հողային հաշվեկշռում:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |