Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի ապրիլի 27-ի N 01/6/02884-2023 գրությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2023 թվականի հունվարի 26-ի NՄՈ/34-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2023 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում Մեծամոր համայնքում իրականացված իրավական հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումներն ու թերություններն ընդունել ի գիտություն:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել համապատասխան միջոցներ արձանագրված խախտումներն ու թերություններն ուղղելու և հետագայում բացառելու ուղղությամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |