Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիր մարզի Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի բնակիչ Էդուարդ Ռաֆայելի Ղազարյանին/ծնված 24․05․1981թ․/ ժառանգության իրավունքով պատկանող 0,300 հա օրինական գյուղատնտեսական հողամասի փաստացի չափը կազմում է 0,3046 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,0046հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինական գյուղատնտեսական հողամասին կից ավել զբաղեցրած 0,0046 հա կադաստրային ծածկագրեր՝ 04-095-0111-0008/ գյուղատնտեսական հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ռաֆայել Գեղամի Ղազարյանին/ծնված 06․09․1958թ․/, Էդուարդ Ռաֆայելի Ղազարյանին/ծնված 24․05․1981թ․/ և Արտյոմ Ռաֆայելի Ղազարյանին/ծնված 17․06․1982թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ռաֆայել Գեղամի Ղազարյանին/ծնված 06․09․1958թ․/, Էդուարդ Ռաֆայելի Ղազարյանին/ծնված 24․05․1981թ․/ և Արտյոմ Ռաֆայելի Ղազարյանին/ծնված 17․06․1982թ․/ սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդուարդ Ռաֆայելի Ղազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։