Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Հակոբ Վարազդատի Սարգսյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրում Հակոբ Վարազդատի Սարգսյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04083RADEC8U, կադ. ծածկագիր՝ 04-083-0114-0034/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Ջանֆիդա բնակավայր, 46-րդ փողոց, 16 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Հակոբ Վարազդատի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։