Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ 0,1 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0314հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրի բնակիչ՝ Բարի Գուրոյի Ջանգոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ 0,1հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,02հա (կադաստրային ծածկագիր՝ 04-042-0015-0002) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0114 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 27100 /քսանյոթ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացիներ Բարի Գուրոյի Ջանգոյանին /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանին /ծնված 28․01․1952թ․/ և Համլետ Բարիի Ջանգոյանին /ծնված 10․01․1979թ․/։
2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Բարի Գուրոյի Ջանգոյանին /ծնված 10․06․1953թ./, Գյավազ Ուսուբի Ջանգոյանին /ծնված 28․01․1952թ․/ և Համլետ Բարիի Ջանգոյանին /ծնված 10․01․1979թ․/ սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Բարի Գուրոյի Ջանգոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: