Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 135
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 հոկտեմբերի 2024 թ.

ՍԱՐԳԻՍ ՍԱՄՎԵԼԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայանական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետություն կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Սարգիս Սամվելի Մանուկյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1 Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի, Արևիկ բնակավայրի, 1-ին փողոց, 37-րդ  հասցեում գտնվող Սարգիս Սամվելի Մանուկյանին  /ծնված 29․05․1976թ․/ սեփականության  իրավունքով պատկանող /04-027-0076-0003/ կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2013 թվականին ինքնակամ կառուցված 82,7 քմ արտաքին  մակերեսով բաց պատշգամբը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 27,2 քմ արտաքին  մակերեսով ավտոտնակը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 30,5 քմ արտաքին  մակերեսով ավտոտնակը, 2013  թվականին ինքնակամ կառուցված 18,2 քմ արտաքին  մակերեսով մառանը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 17,2 քմ արտաքին  մակերեսով խորդանոցը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 17,3 քմ արտաքին մակերեսով թոնրատունը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 9,7 քմ  արտաքին  մակերեսով ջրավազանը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 10,0 քմ  մակերեսով պարիսպը, 2013 թվականին ինքնակամ կառուցված 1,6 քմ մակերեսով պարիսպը՝   համաձայն «Լևոն Ստեփանյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի,  Կադաստրի Կոմիտեի 2024 թվականի հոկտեմբերի 23-ի ԱՏ-23102024-04-0207 տրամադրված տեղեկանքի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի N 21102024-04-0068 ։

2. Բաց պատշգամբ  ՝ 82,7 x 0,1028 x 10000 =85020 / ութսունհինգ հազար քսան / ՀՀ դրամ

Ավտոտնակ  ՝           27,2 x 0,1028 x 6000 = 16800 / տասնվեց հազար ութ հարյուր / ՀՀ դրամ

Ավտոտնակ՝ 30,5 x 0,1028 x 6000 = 18820 / տասնութ հազար ութ հարյուր քսան / ՀՀ դրամ

Մառան՝ 18,2 x 0,1028 x 6000 = 11300 / տասնմեկ հազար երեք հարյուր / ՀՀ դրամ

Խորդանոց՝ 17,2 x 0,1028 x 6000 = 10610 / տաս հազար վեց հարյուր տաս / ՀՀ դրամ

Թոնրատուն՝  17,3 x 0,1028 x 6000 = 10700 / տաս հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ

Ջրավազան՝ 9,7 x 0,1028 x 6000 = 6000 / վեց հազար / ՀՀ դրամ

Պարիսպ՝     10,0x 0,1028 x 6000 = 6200 / վեց հազար երկու հարյուր / ՀՀ դրամ

Պարիսպ՝ 1,6 x 0,1028 x 6000 =  1000 / մեկ հազար / ՀՀ դրամ

1) Վճարման ենթակա գումարը կազմում է 166450 / մեկ հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր հիսուն / ՀՀ դրամ

3․ Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335003407 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի անշարժ գույքի միասնական ստորաբաժանումում։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սարգիս Սամվելի Մանուկյանին  որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ac62bcbc-9612-4199-9c47-23388b991e6c



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner