Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 256
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 04-063-005-0006, 04-063-0055-0005, 04-063-0055-0013 և 04-063-0055-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետով և հիմք ընդունելով «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի 2022 թվականի  դեկտեմբերի 8-ի N 461 գրությունը  ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․ Տալ համաձայնություն Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում գտնվող Մեծամոր համայնքի  սեփականությունը հանդիսացող 8,60842 հա 04-063-005-0006 ծածկագրով,   20,1922 հա 04-063-0055-0005 ծածկագրով, 11,11301 հա 04-063-0055-0013 ծածկագրով և 13,05426 հա04-063-0055-0004 ծածկագրով  ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության  հողամասերը առանց մրցույթի 20 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել  «Մլ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2.  8,60842 հա, 04-063-005-0006 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 340 000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ,

     20,1922 հա 04-063-0055-0005 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել  800 000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ,

     11,11301 հա 04-063-0055-0013 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել  440 000 (չորս հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ,

     13,05426 հա04-063-0055-0004 ծածկագրով հողամասի վարձակալության վճարը սահմանել 520 000 (հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner