Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, և հիմք ընդունելով  2011  թվականի հուլիսի 8-ին կնքված 2,3311 հա հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալ  Արամ Գնելի Ստեփանյանի լիազորված անձ՝ Գնել Ստեփանյանի 2023 թվականի նոյեմբերրի 10-ի դիմումը,  ինչպես նաև Մեծամոր  համայնքի ղեկավարի  առաջարկությունը   ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է  
1. Տալ համաձայնություն 2011  թվականի հուլիսի 8-ին  Արամ Գնելի Ստեփանյանին վարձակալությամբ տրամադրված  Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, Մեծամոր համայնքի Եղեգնուտ գյուղում գտնվող գյուղատնտեսական   նշանակության  2,3311 հա (ծածկագիր 04-039-0261-0014)  հողամասը ենթավարձակալությամբ  տրամադրելու Արմենակ Թոմասի Կիրակոսյանին՝   վարձակալի հետ կնքված պայմանագրի պայմաններով: 
2.Սահմանել, որ. 
1)ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 2011  թվականի հուլիսի 8-ին կնքված պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով, 
2) Վարձակալության վճարն անհրաժեշտ է վճարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 900335215050 հաշվեհամարին, 
3) 2,3311 հա հողամասի համար վարձակալության վճար է սահմանվում՝ տարեկան 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ  դրամ: 
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:    
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:  |