Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ 20%-ԻՑ ԱՎԵԼ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ 30%-Ի ՉԱՓՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի   2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,0470 հա հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով  Մարիա Խաչատուրի Կարապետյանի / որպես լիազորված անձ Կարեն Խաչատուրի Կարապետյանի կողմից / դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ 0,13 հա օրինական տնամերձ հողամասին կից ավել զբաղեցրած 0,026 հա (կադաստրային ծածկագիր՝ 04-018-0043-0003) տնամերձ հողամասն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել, իսկ տնամերձ հողամասին կից 20%-ից ավել զբաղեցրած 0,0210 հա հողամասն ուղիղ վաճառքի կարգով՝ կադաստրային արժեքի 30%-ի՝ 49900 ( քառասունիննը հազար իննը հարյուր ) ՀՀ դրամ գումարի չափով օտարել քաղաքացի Կարեն Խաչատուրի Կարապետյանին /ծնված 28.02.1972թ․/։

2․ Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Կարեն Խաչատուրի Կարապետյանի /ծնված 28.02.1972թ․/  սեփականության իրավունքը, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։

3․ Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված վճարը 60 օրյա ժամկետում Մեծամորի համայնքապետարանի 900335239134 հաշվեհամարին չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարեն Խաչատուրի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4169e899-3f36-4301-b517-daeed7eb67b1



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner