Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ, 70-րդ հոդվածներով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 154-Ա որոշումը, և աճուրդի անցկացման մասին 2024 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 1 և 2 արձանագրությունները
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում կայացած 0,03173 հա հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Համայնքի վարչական սահմաններում՝ Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 34/3 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակության 0,03173 հա մակերեսով հողամասը /ծածկագիր 04-003-0032-0077/ օտարել աճուրդ վաճառքի ձևով աճուրդում հաղթող ճանաչված Գոռ Հայկի Հակոբյանին, 1000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով:
3. Գոռ Հայկի Հակոբյանի կողմից վճարված 500 000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ նախավճարը հաշվանցել նրա կողմից վճարվող գումարի չափին:
4. Գոռ Հայկի Հակոբյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: