Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Հողային օրեսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթղերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թականի մարտի 31-ի N 86 եզրակացությունը ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում գտնվող Ռազմիկ Լևոնի Եսայանին սեփականության իրավունքով պատկանող 0,4727 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասի /սեփ․ վկայական N 01112022-04-0021, կադ․ ծածկագիր 04-075-0159-0024/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության և հասարակական կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2.Առաջարկել Ռազմիկ Լևոնի Եսայանին՝ համայնքի բյուջե վճարել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի կադաստրային արժեքների՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, որը կազմում է 6758192 (վեց միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ:
3.Փոփոխված 0,4727 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |