Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով , «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար՝ հաստատված պաշտոնային դրույքաչափի 5 տոկոսի չափով:
2․Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեագիտական և գնումների բաժնի պետ` Նոնա Հակոբյանին՝ կատարել համապատասխան ձևակերպում
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |