Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի բնակիչ՝ Վիրապ Նորայրի Նազարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի, 6-րդ փողոց, 4-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2250 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1985 թվականին կառուցված 150,4 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 149,4 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 13,2 ք/մ աստիճանի,1985 թվականին կառուցված 81 ք/մ անավարտ շինությունը, 1985 թվականին կառուցված 21,9 ք/մ թոնրատան, 1985 թվականին կառուցված 12,3 ք/մ պարիսպի, նկատմամբ Ալմաստ Վարդգեսի Գրիգորյանին / ծնված 30.06.1965թ․/, Սուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 12․07․1983թ․ /, Ռուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 06․01․1985թ․/, Վիրապ Նորայրի Նազարյանին /ծնված 11․02․1986թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ալմաստ Վարդգեսի Գրիգորյանին / ծնված 30.06.1965թ․/, Սուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 12․07․1983թ․ /, Ռուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 06․01․1985թ․/, Վիրապ Նորայրի Նազարյանին /ծնված 11․02․1986թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրի, 6-րդ փողոց, 4-րդ բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,2250 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1985 թվականին կառուցված 150,4 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 149,4 ք/մ բնակելի տան, 1985 թվականին կառուցված 13,2 ք/մ աստիճանի,1985 թվականին կառուցված 81 ք/մ անավարտ շինությունը, 1985 թվականին կառուցված 21,9 ք/մ թոնրատան, 1985 թվականին կառուցված 12,3 ք/մ պարիսպի, նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․ Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,036 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-018-0033-0019/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Ալմաստ Վարդգեսի Գրիգորյանին / ծնված 30.06.1965թ․/, Սուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 12․07․1983թ․ /, Ռուզաննա Նորայրի Նազարյանին / ծնված 06․01․1985թ․/, Վիրապ Նորայրի Նազարյանին /ծնված 11․02․1986թ․/։
4․ 1985 թվականին կառուցված 81 ք/մ անավարտ շինությունը համարել օրինական , որի համար սահմանված վճար չի գանձվում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վիրապ Նորայրի Նազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։