Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 110
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 088
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մեծամոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ,ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԹՈՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 12.5 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՆԹԱՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի 04.03.2004 հետ  կնքած <<Հողի վարձակալության>> պայմանագիրը քաղաքացի Էդիկ Պողոսյանի դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  համայնքի ավագանին 

 

 ՈՐՈՇՈՒՄ Է

1. Թույլատրել քաղաքացի Էդիկ Պողոսյանին` ենթավարձակալության տրամադրելու Մեծամոր համայնքի , համայնքային սեփականություն հանդիսացող,  Զարթոնք գյուղում  գտնվող գյուղատնտեսական  նշանակության 12,5 հա հողամասը  վարձակալին տրամադրված պայմաններով:

2. Սահմանել, որ ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել անշարժ գույքի վարձակալության՝ 04.03.2004թ. սեղ. Նո 719 պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:

3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի կանոնները:   

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner