Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Էրիկ Ալեքսանի Դանելյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրում Էրիկ Ալեքսանի Դանելյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր 04067Z9N8SYV, կադ. ծածկագիր՝ 04-067-0160-0014/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Մրգաշատ բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 5 հողամաս։
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Էրիկ Ալեքսանի Դանելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։