Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Մեծամոր համայնքի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
2. Հաստատել Մեծամոր համայնքի համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն հավելված N 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: