Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



04 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24–Ի N 2634-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, և հիմք ընդունելով  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի բնակիչ  Ալիկ Սեյրանի Պետրոսյանի դիմումը.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, 18-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 6  բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,07950 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1995 թվականին կառուցված 97,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 25,0 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 5,1 ք/մ բաց պատշգամբի․ 1995 թվականին կառուցված 105․3 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 25,8 ք/մ բաց պատշգամբի, 1995 թվականին կառուցված 110,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 25 ք/մ բնակելի տան նկատմամբ Ալիկ Սեյրանի Պետրոսյանի /ծնված 24․06․179թ․/ սեփականության իրավունքը:

2. Առաջարկել  ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ալիկ Սեյրանի Պետրոսյանի /ծնված 24․06․179թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայր, 18-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 6  բնակելի բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,07950հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա  1995 թվականին կառուցված 97,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 25,0 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 5,1 ք/մ բաց պատշգամբի․ 1995 թվականին կառուցված 105․3 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 25,8 ք/մ բաց պատշգամբի, 1995 թվականին կառուցված 110,8 ք/մ բնակելի տան, 1995 թվականին կառուցված 25 ք/մ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

3․Ուժը կորցրած ճանաչել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի «Համայնքի վարչական տարածքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին»  N 2634-Ա որոշումը։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Սեյրանի Պետրոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner