Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, և հիմք ընդունելով սույն թվականի սեպտեմբերի 5-ին կայացած հանրային քննարկման արձանագրությունը ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Որպես ազդակիր համայնք՝ տալ նախնական համաձայնություն ՀԱէկ ՓԲԸ-ին՝ կառուցելու միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստ, Մեծամոր համայնքի հարևանությամբ՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ի պահպանվող տարածքների սահմաններում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |