Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N828-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով Սուրեն Գուրգենի Մկրտչյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքում Սուրեն Գուրգենի Մկրտչյանին /ծնված 15.09.1952թ./ սեփականության իրավունքով պատկանող Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 27/26 հասցեում գտնվող 0,0024 հա /կադաստրային ծածկագիր 04-003-0035-0042/ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի հողատեսքը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2․Փոփոխված հողամասը ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սուրեն Գուրգենի Մկրտչյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։