Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Սեդա Միսակի Գալստյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արգավանդ բնակավայրում Սեդա Միսակի Գալստյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04018WMBNRVY, կադ. ծածկագիր՝ 04-018-0046-0015/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Արգավանդ բնակավայր, 6-րդ փողոց, 9 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սեդա Միսակի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։