Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Մեծամոր համայնքի սեփականություն հանդիսացող Նալբանդյան բնակավայրի 2-րդ փողոց 29/1 հասցեում տեղակայված (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 07102022-04-0089) և Գետաշեն բնակավայրի 2-րդ փողոց, 17-րդ փողոց, 7-րդ փողոց 2-րդ նրբանցք հասցեներում տեղակայված (հիմք՝ 2022 թվականի հոկտեմբերի 13-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 13102022-04-0072) գազատար խողովակաշարերն անհատույց օգտագործման իրավունքով 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին՝ շահագործելու նպատակով։
2. Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հետ կնքել անշարժ գույքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագրեր, որոնց նոտարական վավերացման և պետական գրանցման ծախսերը կրում է «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: