Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով,  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, և հիմք ընդունելով Մեծամոր  համայնքի ղեկավարի 2024 թվականի  հունվարի 19-ի « «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 195-Ա որոշումը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 
1.Հաստատել Մեծամոր համայնքի ղեկավարի 2024 թվականի հունվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արևիկ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 195-Ա որոշումը։ 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։  |