Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 182-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․Մեծամոր համայնքի բնակիչ հանդիսացող անձանց՝ կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում ձեռք բերած հաջողությունների համար, որպես խրախուսում սահմանել դրամական պարգևատրումներ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից:
|