Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 314-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 16-ի N 79-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը համարվող (սեփ. վկայական N 02052025-04-0010) Մեծամոր համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամաս 26 շենք, 504 բնակարան հասցեի 70 քմ մակերեսով բնակարանը նվիրատվությամբ տրամադրել Արմինե Ասատուրի Մեսրոպյանին, Լենա Տիգրանի Խուդավերդյանին, Լենա Արտակի Մեսրոպյանին և Ալեքսանդր Արտակի Մեսրոպյանին հավասար բաժնային իրավունքով:
2.Նվիրառուների հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։