Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



29 մայիսի 2025 թ.

ՄԱՍՆԱԿՑԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների համաձայն, ուսումնասիրելով ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/29 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից 2025 թվականի մայիսի 27-ին զեկուցագրով ներկայացված «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին (այսուհետ նաև՝ Մասնակից) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով ներկայացված հիմքերը, պարզեցի հետևյալը.

1․ Գնահատող հանձնաժողովի նախագահի ներկայացրած փաստերը և պահանջը. 

Գնահատող հանձնաժողովի նախագահը Պատվիրատուի ղեկավարին ուղղված 2025 թվականի  մայիսի 27-ի զեկուցագրով հայտնել է հետևյալը. 

Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար ապրանքների ձեռքբերման նպատակով ՀՀԱՄՄՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/29 ծածկագրով գնման ընթացակարգի (այսուհետ՝ Ընթացակարգ) շրջանակներում 1-ին, 10-րդ, 30-րդ չափաբաժինների մասով, որպես ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել«ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 08430756, գործունեության հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Աստղաձոր 24 փ. տ. 1, հեռ.՝ 094-17-03-92, էլ-հասցե՝ vst-sky.llc@mail.ru):

Մեծամորի համայնքապետարանի կողմից գնահատող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրության և պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության տեքստի հրապարակումից հետո՝ Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անգործության ժամկետի ավարտին հաջորդող 4-րդ աշխատանքային օրը՝ 2025 թվականի մայիսի 8-ի  «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին՝ eauction համակարգի միջոցով ծանուցվել է պայմանագիր կնքելու առաջարկը:

2025 թվականի մայիսի 20-ի գնահատող հանձնաժողովը արձանագրել էր, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում՝ ոչ ուշ քան 2025 թվականի մայիսի 16-ի ներառյալ, միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի տեսքով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումները թերի են ներկայացված, մասնավորապես՝ վճարման պահանջագիր փաստաթղթում նշված «Շահառուի հաշվի համարը» չի համապատասխանում Ընթացակարգի հրավերով սահմանված «Շահառուի հաշվի համարին»:  

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ 2025 թվականի մայիսի 20-ին Հանձնաժողովը «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժել է և «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կիրառելու նպատակով  «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը որոշել է ներկայացնել Մեծամոր համայնքի ղեկավարին: 

 

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվել է «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով կայացնել պատճառաբանված որոշում և հիմք ընդունելով  Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները՝ հիշյալ որոշումը գրավոր ուղարկել ՀՀ ֆինանսների նախարարություն: 

 

2․ Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը. 

Ընթացակարգի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 

1․ Ընթացակարգի շրջանակներում 1-ին, 10-րդ և 30-րդ չափաբաժնի մասով ընտրված (հաղթող) մասնակից է ճանաչվել «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն: 

2․ Մեծամորի համայնքապետարանի կողմից 2025 թվականի մայիսի 8-ին «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին՝ eauction համակարգի միջոցով ծանուցվել է պայմանագիր կնքելու առաջարկը: 

3․ 2025 թվականի մայիսի 20-ին գնահատող հանձնաժողովը արձանագրել էր, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում՝ ոչ ուշ քան 2025 թավականի մայիսի 16-ը ներառյալ, միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի տեսքով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումները թերի են ներկայացված, մասնավորապես՝ վճարման պահանջագիր փաստաթղթում նշված «Շահառուի հաշվի համարը» չի համապատասխանում Ընթացակարգի հրավերով սահմանված «Շահառուի հաշվի համարին»: 

4․ 2025 թվականի մայիսի 20-ին գնահատող հանձնաժողովը որոշել է «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժել է և Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կիրառելու նպատակով «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Մեծամոր համայնքի ղեկավարին: 

 

1․ Պատվիրատուի ղեկավարի հիմնավորումները և եզրահանգումը. 

Մեծամոր համայնքի ղեկավար Վ. Խաչատրյանս (այսուհետ՝Պատվիրատուի ղեկավար), ուսումնասիրելով Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացված զեկուցագիրը, հայտնում եմ հետևյալը. 

Օրենքի 6-րդհոդվածի 1-ինմասի 6-րդ կետի համաձայն Մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացինմասնակցելուիրավունքչունեցողմասնակիցներիցուցակում, եթե՝ 

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրիև (կամ) որակավորման ապահովման գումարը, 

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից: 

Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժիմեջմտնելուօրվանհաջորդողհինգօրվաընթացքում, եթեդատականքննությանարդյունքովորոշմանկատարմանհնարավորությունըչիվերացել: Մասնակիցընշվածցուցակումընդգրկվումէներառվելուօրվանհաջորդողօրվանիցերկուտարիժամկետով: 

Օրենքի 35-րդհոդվածի 1-ինմասիհամաձայն, Պայմանագրիև (կամ) որակավորմանապահովումներկայացնելուպահանջիհիմանվրաայնստանալուօրվանիցհետո՝հինգաշխատանքայինօրվաընթացքում, ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել ապահովումը: Եթե ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 10 աշխատանքային օր: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթեվ երջինս ներկայացնում է պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը: 

Օրենքի 36-րդհոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո Օրենքի 35-րդհոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նազրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից: 

 

Այսպիսով՝ 

  • Մեծամորի համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված Ընթացակարգի շրջանակներում «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն 1-ին, 10-րդ և 30-րդ չափաբաժիններիմասով հայտարարվել է հաղթող /ընտրված/ մասնակից: 

  • Մեծամորի համայնքապետարանի կողմից 2025 թվականի մայիսի 8-ին «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին՝ eauction համակարգի միջոցով ծանուցվել է պայմանագիր կնքելու առաջարկը: 

  • 2025 թվականի մայիսի 20-ին գնահատող հանձնաժողովը արձանագրել էր, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում՝ ոչ ուշ քան 2025 թավականի մայիսի 8-ը ներառյալ, միակողմանի հաստատված հայտարարության՝ տուժանքի տեսքով ներկայացված պայմանագրի և որակավորման ապահովումները թերի են ներկայացված, մասնավորապես՝ վճարման պահանջագիր փաստաթղթում նշված «Շահառուի հաշվի համարը» չի համապատասխանում Ընթացակարգի հրավերով սահմանված «Շահառուի հաշվի համարին»: 

  • 2025 թվականի մայիսի 20-ին Ընթացակարգի գնահատող հանձնաժողովը որոշել է «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժել և Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կիրառելու նպատակով  «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի հայտը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել Մեծամոր համայնքի ղեկավարին: 

Ուսումնասիրելովհիմքերը, դրանքհամադրելովառկաապացույցներիհետ՝արձանագրումեմ, որ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ն թույլ է տվել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի խախտում, քանի որ որպես ընտրված մասնակից հրաժարվել կամ զրկվել է պայմանագիր կնքելու իրավունքից: 

Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարությունը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: 

Օրենքի 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն Մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով: 

 

ԵլնելովվերոգրյալիցևղեկավարվելովՕրենքի 6-րդհոդվածի 2-րդմասով՝ 

 

                                                                                                                     Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Ե Մ

1․ Գնահատող հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացրած հիմքերը՝ «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացի նմասնակցելու իրավունք չունեցողների ցուցակում ներառելու համար, գնահատել բավարար։ 

2․  «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ի ներքոնշյալ տվյալները համապատասխան հիմքերով գրավոր ուղարկել լիազորված մարմնին՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը, «ՎԻ ԷՍ ՏԻ ՍՔԱՅ» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով. 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(15.77 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.4
060656505
info.metsamor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner