Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Լևոն Վոլոդյայի Կնյազյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Լևոն Վոլոդյայի Կնյազյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասին /ծածկագիր՝ 04092Z8K3L8H, կադ. ծածկագիր՝ 04-020-0026-0023/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք, Արմավիր բնակավայր, 26-րդ փողոց, 49 հողամաս:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Վոլոդյայի Կնյազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: