Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով, հաշվի առնելով, որ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Վարդան Եղիայի Դավթյանին /ծնված 19․05․1963թ./ սեփականության իրավունքով պատկանող 0,08 հա օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փաստացի չափը կազմում է 0,11360 հա, հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա հողը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի խախտում անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,016 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-070-0020-0018/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Վարդան Եղիայի Դավթյանին /ծնված 19․05․1963թ./, Դրիդա Խանմի Դավթյանին /ծնված 31․05․1966թ․/, Մելինե Վարդանի Դավթյանին /ծնված 26․09․1988թ․/ և Ալինա Վարդանի Դավթյանին /ծնված 22․03․1990թ․/։
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վարդան Եղիայի Դավթյանի /ծնված 19․05․1963թ./, Դրիդա Խանմի Դավթյանի /ծնված 31․05․1966թ․/, Մելինե Վարդանի Դավթյանի /ծնված 26․09․1988թ․/ և Ալինա Վարդանի Դավթյանի /ծնված 22․03․1990թ․/ սեփականության իրավունքը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Եղիայի Դավթյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։