Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, և հիմք ընդունելով քաղաքացի Ստեփան Գառնիկի Ստեփանյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում Ստեփան Գառնիկի Ստեփանյանին ժառանգության իրավունքով պատկանող բնակելի տանը /ծածկագիր` 04020VKG3R8D, կադ. ծածկագիր՝ 04-020-0014-0007/ տրամադրել հասցե՝ Մեծամոր համայնք Արմավիր բնակավայր, 31-րդ փողոց, 71 բնակելի տուն:
2. Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ստեփան Գառնիկի Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։