Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Մեծամորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 252
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 252


Զեկ. ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Գայանե Հրանտի Դումանյանի լիազորված անձ Սարգիս Մաթևոսի Վարդազարյանի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դիմումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

1․ Տալ համաձայնություն Գայանե Հրանտի Դումանյանին 2007 թվականի դեկտեմբերի 6-ին  վարձակալությամբ տրամադրված Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող  ջրային նպատակային նշանակության և ջրային գործառնական նշանակության 3,7032 հա (կադ ծածկագիր 04-092-0068-0001), 4,4468 հա (կադ ծածկագիր 04-092-1054-0003) և 4,359 հա (կադ ծածկագիր 04-092-0069-0038) հողամասերի վարձակալւթյան պայմանագրերի ժամկետները երկարաձգել ևս  20 տարի ժամկետով:

2. 3,7032 հա հողամասի վարձակալության վճարը սահմանել 462 900 (չորս հարյուր վաթսուներկու
    հազար ինը հարյուր) ՀՀ դրամ,

    4,4468 հա հողամասի վարձակալության վճարը սահմանել 555 850 (հինգ հարյուր հիսունհինգ
    հազար ութ հարյուր հիսուն)ՀՀ դրամ,

    4,359 հա հողամասի վարձակալության վճարը սահմանել (հինգ հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաք, Վարչական կենտրոն, շ.1
060656505
info@mecamor.am
Պաշտոնական էլ. փոստ` 53010582@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՄՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner