Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,57-րդ հոդվածի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով բնակիչ՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի բնակիչ՝ Արտակ Ռազմիկի Փանոյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Վերականգնել Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 14 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,15032 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1975 թվականին կառուցված 161,70 ք/մ բնակելի տան, 1975 թվականին կառուցված 174,70 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/, 1975 թվականին կառուցված 8,70 ք/մ կիսանկուղի նկատմամբ Արտակ Ռազմիկի Փանոյանի /ծնված 19․11․1980թ․/ և Երեմ Ռազմիկի Փանոյանի /ծնված 30․10․1979թ․/ սեփականության իրավունքը:
2. Առաջարկել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Արտակ Ռազմիկի Փանոյանի /ծնված 19․11․1980թ․/ և Երեմ Ռազմիկի Փանոյանի /ծնված 30․10․1979թ․/ սույն որոշման 1-ին կետում նշված Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 14 բնակելի տան հասցեում գտնվող փաստացի 0,15032 հա բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա 1975 թվականին կառուցված 161,70 ք/մ բնակելի տան, 1975 թվականին կառուցված 174,70 ք/մ բնակելի տան/ բ/պ կամ ա/հ/, 1975 թվականին կառուցված 8,70 ք/մ կիսանկուղի նկատմամբ սեփականության իրավունքը և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
3․Օրինական բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից ավել զբաղեցրած 0,024 հա /կադաստրային ծածկագիր՝ 04-067-0124-0014/բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Արտակ Ռազմիկի Փանոյանին /ծնված 19․11․1980թ․/ և Երեմ Ռազմիկի Փանոյանին /ծնված 30․10․1979թ․/։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Ռազմիկի Փանոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։