Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 18-ի N 157-Ա որոշումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Մեծամոր համայնքի գյուղ Մրգաշատ Արմավիր-Ալաշկերտ խճուղի 1 հասցեում Վոլոդյա Վաչագանի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1702 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտներ գործառնական նշանակության հողամասից
(սեփ․ վկայական N 17012023-04-0064, ծածկագիր 04-067-0362-0019) 0,1245 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխել գյուղատնտեսական նպատակային նշանակության պտղատու այգի գործառնական նշանակության հողամասի:
2. Փոփոխված 0,1245 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: