Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 22-ի N 042 որոշումը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող, 04-003-0101-0045 կադաստրային ծածկագրով 2,0002 հա գյուղատնտեսական նշանակության Այլ հողատեսքը, որը ներառված է «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում՝ Մեծամոր քաղաքի գոտևորման «ԲՆԿԳ-1/1» գոտում՝ նպատակային նշանակությունը փոփոխել, որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
2. Համայնքի հողային հաշվեկշռում կատարել հաապատասխան փոփոխություն:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից :