Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածով և հիմք ընդունելով Մխիթար Մելիքի Մելիքյանի դիմումը, ինչպես նաև Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի սեփականությունը հանդիսացող Բամբակաշատ գյուղում գտնվող 0,03 հա մակերեսով հողամասի (կադ. ծածկագիր N 04-031-0251-0005) նկատմամբ Մխիթար Մելիքի Մելիքյանի հետ կնքված վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ նրա հետ կնքել 15 (տասնհինգ) տարի նոր ժամկետով պայմանագիր՝ տարեկան վարձավճարը սահմանելով 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ ։
2․ Վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |